Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Խորհելու

Խորհելու
01.07.2024 | 22:09

Մի օր երբ այցի էի գնացել հոգեբուժարան, մեկը մոտեցավ ու մի կտոր հաց խնդրեց։

Սիրտս ցավից կուչ եկավ: Վահագն էր, Մհեր Մկրտչյանի տղան, ում հոր մահից հետո տեղափոխել էին Նորքի հոգեբուժարան:

Գրել եմ այդ օրը, երբ տուն վերադարձա.

Հոգիս երկնքում ցավում է

մարդիկ

Ես ձեզ բախշեցի

Ծիծաղ ու ժպիտ,

Ես ձեզ սիրեցի մաքուր ու անկեղծ,

Ձեզ նվիրվեցի

Ամբողջ էությամբ։

Բայց հոգումս կար մի ցավ ու կսկիծ,

Բայց հոգումս կար

Մի անհուն թախիծ,

Ձեզ ծիծաղ տալիս, բայց ես արցունքից

Խեղդվում էի, մարդի՛կ...

Հիմա ես չկամ,

Բայց դուք իմ վիշտը հիշու՞մ եք մարդի՛կ,

Վշտերիս վիշտը,

Որ թողեցի ձեզ

Դուք ո՞նց վարվեցիք նրա հետ մարդի՛կ։

Դուք միշտ հիշում եք

Իմ վշտի մասին,

Բայց գեթ մի անգամ, ինձանից հետո

Հիշե՞լ եք նրան,

Այցի գնայիք,

Մի քիչ սեր տայիք,

Որ իմ հոգին էլ չափսոսար, մարդի՛կ,

Որ ամբողջ կյանքում

Ձեզ սեր եմ տվել,

Ժպիտ նվիրել...

Օվսաննա ՄԱԼԽԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 4246

Մեկնաբանություններ

9MU2RawUoCTkbg5VW5.jpg" alt="Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը" title="Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը" />
Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը